▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, մեր զինվորները սահմանին սոված չէին, որ դուք ձեզ կոտորում էիք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիմա խոսենք մի քանի բանի մասին, որը էսկալացիայի ողջ ընթացքում նյարդայնացնում էր, բայց քանի-որ պաթոսի մակարդակն աննախադեպ էր օդի մեկ խորհանարդ մետրում ավելի նպատակահարմար գտա սպասել դրա խտության նոսրացմանը:

Նախ սկսեմ մեր գործարարներից, որոնք կարծես թե ֆլեշմոբ էին սկսել, ով ինչքան ու ինչ կուղարկի սահման: Տղերք, մեր զինվորները սահմանին սոված չէին, որ դուք ձեզ կոտորում էիք: Փառք Աստծո տղերքը գլուխները բարձր կանգնած են ու պատվով պահեցին Հայրենիքի սահմանը: Հիմա ձեր մասին մի երկու խոսք, կա՛մ ամբողջ տարին ուղարկեք սահման այն ինչ ունեք կամ ֆլեշմոբի մի վերածեք այս ամենը: Շատ մարդիկ, ովքեր գուցե ձեզանից հարուստ չեն, գլուխները կախ իրենց անելիքը արեցին ու հատուկ լրագրող չբերեցին, որ իրենց ուղարկվող ապրանքը նկարեն:

Մաշտոցի պուրակում մի խումբ երիտասարդներ սկսեցին մթերք ու հիգենայի պարագաներ հավաքել ու ուղարկել սահման: Չհասկացա այն մարդկանց ովքեր իրենք իրենց նախաձեռնությունն էին սկսում: Համախբվել, նշանակում է օգնել միմյանց, ոչ թե պոպուլիզմով զբաղվել: Միանայիք Մաշտոցի պուրակի երիտասարդներին ովքեր օր ու գիշեր ապրանք էին դասավորում, փաթեթավորում: Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ էր այնտեղ, բայց մի անգամ չտեսա, որ այդ աղջիկը բարձրաձայնի, թե ինչ է անում, բայց քրտնաջան աշխատում և խուսափում էր տեսախցիկներից:

Արցախի կառավարությունը հաշվեհամար բացեց, որին մարդիկ կարող էին գումար փոխանցել: Էլ ի՞նչ կարիք կար, գումար հավաքելու, տարբեր հայտարարություններ տարածել: Չի կարելի տղերք նման բաներ անել:

Հ.Գ. Դուք էլ Ստեփանակերտում նկար ունեցա՞ք. շնորհավորում եմ...

Հ.Գ.Գ... Շնորհակալություն ազգիս համախմբվելու համար, Խոնարհվում եմ տղերքի առջև ովքեր կյանք տվեցին և այս պահին կանգնած են մեր երկրի խաղաղության սահմանին...

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more