▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք ջա՛ն, շատ տգեղ է, հետևեք ձեզ

Օրը երկուշաբթի է, այսինքն՝ երեկ կիրակի էր, նախորդ օրը՝ շաբաթ՝ պոտենցիալ հանգստյան օրեր։ Այդ դեպքում ինչի՞ց է, որ արդեն երկուշաբթի առավոտյան ժամը 07:50, երբ դեռ հով է, երթուղայինում աչքերդ արդեն մռմռում են, և փոշմանում ես, որ հակագազը տանն ես մոռացել։

Եթե գիտեք մարդկանց, ով կհամապատասխանի ներքոգրյալիս, բայց դժվար լինի ֆբ-ում ու, ըստ այդմ, դժվար թե կարդա հորդորս, ապա, եթե դժվար չէ, կխնդրեմ, որ փոխանցեք իրենց.
Պահպանելով էթիկայի կանոնները, թույլ չեմ տա Եվայի ցեղի ներկայացուցիչ հրաշք էակներին բան ասել, քանի որ կինն ինքնին մաքրության, գեղեցկության և անձնական հիգիենայի պահպանման օրինակ է։ Թեպետ, կան նաև կանայք, ովքեր մոռանում են այդ մասին… Էտ հեչ, իրանք, իրանց անելիքները…


Բայց ջահել տղու վրայից որ քրտինքի, չասեմ ավելին՝ գոզահոտ է գալիս այ դա անթուլատրելի է, ուղեղի մեջ չտեղավորվող բան մը։


Իմ վրա եմ օրինակը բերում, որ մարդու չնեղացնեմ, երկու-երեք օր որ ինչ-ինչ պատճառներով չեմ լողանում, անպայման գոնե լվացվում եմ՝ պո-մաքսիմումու, բայց, միևնույն է, նեղվում եմ, ինձ թվում է, որ վրայիցս հոտ է գալիս, ու դրանով կարող եմ ինչ-որ մեկին դիսկոմֆորտ պատճառել։ Իսկ մարդ կա, որ երկուշաբթի առավոտով նստում է երթուղային, ուզում եդ պատուհանից դուրս թռնել։ Թեպետ, դրական կողմն այն է, որ վարորդը հնարավորինս արագ է քշում, որ այդ հրաշք բույրից հնարավորինս շուտ ազատվենք, դու էլ գործից չես ուշանում։ Բայց դե վայ էտ չուշանալը…


Տղերք ջա՛ն, շատ տգեղ ա, հետևեք ձեզ։ Չասեք, որ ախպե՛ր, բանվոր տղա եմ, ռեմոնտչիկ տղա եմ, ո՞ր ժամիս հասցնեմ… Ռեմոնտ էլ եմ արել, քար էլ եմ թափել ու այդ հարգի ոլորտներում լիքը մտերիմներ ու ընկերներ ունեմ, ու ոչ մեկ, չգիտես ինչու, կյանքում գործից հետո, մինչև մի լավ չլվացվի, դուրս չի գա մասայի մեջ։
Դեպք ա եղել, մեր ընկերոջ դաչայում քար ենք թափել, ջուր չի եղել այնտեղ, ճանապարհից մեծ շշերով ջուր ենք առել, որ վերջում լվացվենք։
Գործը կամ հոգնածությունը ապրավդանի չի, դա մարդուց ա գալիս։


Մանավանդ եթե կին կամ ընկերուհի չունեք, ձեր այդ պարֆյումով, հավատացած եղեք, հաստատ աղջկա չեք գրավի։ Իսկ թե ունեք, ապա իրենց մեկ է, թե ձեր վրայից ինչ հոտ կգա, դա արդեն կնոջից է գալիս, դուք ձեր մեջ գցեք-բռնեք… Քանի որ կինը տղամարդուն կարող է դարձնել թե՛ արա, թե՛ արքա։
Երկար-բարակ ասածս ի՞նչ ա… Պուդմ մարդ եղեք, ձեզ մաքուր պահեք:

Ալբերտ Ունուսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more