Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մեկը տղայի գլուխը սեղմել է մեքենայի ապակու տակ, խեղդել և ծիծաղել է։ Նշվում է, որ խեղդվող տղան խոսել է Գյումրիի բարբառով: Ներքին գործերի նախարարությունը նշված տեսանյութի հետ կապված արձագանքել է, ինչից հետո այն հեռացվել է սոցցանցերից:
«Օգտատերերից մեկը «Facebook» սոցկայքում տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մի տղամարդու նկատմամբ առերևույթ հանցավոր ոտնձգություն։
Հրապարակման կապակցությամբ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նույն օրը հայտնաբերելով և՛ ենթադրյալ տուժողին, և՛ ենթադրյալ հանցանքը կատարած անձին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ՆԳՆ-ից։