▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը պնդում է, որ 70 տարի գոյատևել է առանց սննդի ու ջրի

Գոյատևելու համար մարդու օրգանիզմին անհրաժեշտ է սնունդ ու ջուր օգտագործել, որի միջոցով մարդը կարող է էներգիա ստանալ և ապրել։ Ինչևէ, գոյություն ունի «ինեդիա» կոչվող երևույթ, որն առանց սննդի գոյատևելու կարողությունն է։ 

Ժամանակակից գիտության համաձայն՝ երկարատև ծոմապահությունը կարող է ջրազրկման ու ի վերջո մահվան հանգեցնել։ Ածխաջրերը, ճարպերը և սպիտակուցները մարմնին էներգիա հաղորդող այն աղբյուրներն են, որոնք ուսումնասիրվել են, և առանց որոնց գիտնականների համոզմամբ հնարավոր չէ գոյատևել։ Կալորիաներ չընդունելու դեպքում մարդու մարմինը սկսում է այրել սեփական պահուստավորած գլիցոգենը, մարմնի ճարպն ու մկանները։
Ինչևէ, կան մարդիկ, ովքեր հավատացած են, որ սնունդն ու ջուրն ամենևին անհրաժեշտ չեն մարդուն գոյատևելու համար, և որ միայն արեգակի էներգիան բավարար է մարդուն։ Ինչևէ, այս տեսությունն ապացուցող որևէ գիտական հետազոտություն չի իրականացվել, չնայած շատերը կարծում են, որ սա մի կարողություն է, որը կարելի է ձեռք բերել ու սովորել գիտական մեթոդներով։

Hindu: Mr Jani is one of countless from his religion to make claims of unworldly feats Seven decades: Mr Jani claims he had a religious experience as a teenager in the jungle

Տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ են պնդել, թե ապրում են առանց կերակրի կամ ջրի։ Այդ մարդկանցից ամենահայտնին Պրահլադ Ջանին է։ Ջանին, ով հայտնի է որպես Մատաջի, առեղծվածային հնդիկ տղամարդ է, ով պնդում է, թե 1940թ․ից ի վեր ապրում է առանց սննդի և ջրի։ Ջանիի պնդմամբ՝ 11 տարեկանում ջունգլիներում միայնակ ապրելու ընթացքում նա անցել է կրոնական փորձառության միջով։ Նա դարձել է հինդուիստական Ամբա աստվածուհու հետևորդ։ Այժմ նա կին հետևորդի նման հագնվելով՝ սարիի նման կարմիր զգեստ, զարդեր ու բոսորագույն ծաղիկներ է կրում իր՝ ուսերին հասնող երկարություն ունեցող մազերի մեջ։ 1970-ականներից սկսած՝ Ջանին ապրում է Ամբաջիի Գուջարատի տաճարի մոտ՝ անձրևային անտառների քարանձավում՝ որպես ճգնավոր։ Նա ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 4-ին ու իր օրվա մեծ մասն անցկացնում մեդիտացիայով։

Պրահլադ Ջանիի պնդումները հաստատելու համար երկու առանձին հետազոտություններ են անցկացվել՝ 2003թ․-ին և 2010թ․-ին։ Երկու անգամ կատարված հետազոտություններն էլ հաստատել են, որ գիտափորձի անցկացման ընթացքում նա կարողացել է գոյատևել առանց սննդի ու ջրի։ Ինչևէ, մինչ այժմ առանց սննդի գոյատևելու կարողություների մասին գիտական պարբերականներում ոչ մի հոդված կամ անցկացված հետազոտությունների որևէ արդյունքներ չեն հրապարակվել։


2010թ․-ին Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից անցկացրած հետազոտությունը գաղտնի է պահվում և մինչ այժմ չի հրապարակվել։ Հնդկաստանի հոգեբանության ու հարակից գիտությունների պաշտպանության ինստիտուտը հայտնել է, որ հետազոտությունների արդյունքները կարող են «մարդկության համար հսկայական նշանակություն ունենալ», ինչպես օրինակ զինվորների, աղետների զոհերի ու տիեզերագնացների կամ յուրաքանչյուր մեկի համար, ում անհրաժեշտ կլինի երկար ժամանակ առանց սննդի կամ ջրի գոյատևել։

2010թ․-ին 35 հոգուց բաղկացած հետազոտողների թիմը հետևել է Ջանիին՝ ամենօրյա կլինիկական հետազոտություններ անցկացնելով, արյան հետազոտություններով ու սքանավորմամբ։ Հետազոտողները նշել են, որ Ջանիին դուրս են հանել փակի տակ պահվող սենյակից, միայն երբ վերջինս պահանջել է, որ արևի տակ հայտնվելու կարիք ունի։ Սա հետաքրքիր է, քանի որ ինեդիայի մյուս սուբյեկտները նույնպես պնդում են, որ արևին նայելը կարևոր է այս պրոցեսի համար։ 50 օրվա հետազոտությունից հետո, որի ընթացքում Ջանին ո՛չ սնունդ է օգտագործել, ո՛չ ջուր և ո՛չ էլ օգտվել է զուգարանից, նրա բոլոր բժշկական թեստերը նորմալ են եղել։ Հետազոտողները նկարագրում են նրան որպես շատ ավելի առողջ, քան նրա կես տարիքն ունեցող մարդը։

Աղբյուրը` Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more