Ուկրաինայի Գոլոսեևսկի թաղամասի երթևեկելի հատվածով զբոսանքի է ելել ամբողջովին մերկ տղամարդ` որևէ ուշադրություն չդարձնելով անցնող մեքենաներին ու լուսակիրների ազդանշաններին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ավելի ուշ իրավիճակին միջամտել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Սկզբում ոստիկանները բղավել են, սակայն մերկ տղամարդը չի արձագանքել:
Մի որոշ ժամանակ հասարակական կարգը խախտողի հետևից մեքենայով գնալուց հետո օրենքի պահապանները կանգնեցրել են նրան: Նշվում է, որ հարցաքննության ընթացքում ճանապարհային ոստիկաններն իրենց բավական զուսպ են պահել` խնդրելով տղամարդուն հագնվել ու նստել մեքենան: Սակայն մերկ հետիոտնն ասել է, որ իրեն այդպես լավ է զգում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի ուշ տղամարդուն տարել են հոգեբուժարան:
korrespondent.net-ը գրում է, որ Ուկրաինայի Գոլոսեևսկի թաղամասի երթևեկելի հատվածում զբողնել է ամբողջովին մերկ տղամարդ` որևէ ուշադրություն չդարձնելով անցնող մեքենաներին ու լուսակիրների ազդանշաններին:
Իրավիճակին միջամտել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց կանգնելու պահանջներին մերկ տղամարդը չի արձագանքել: Մի որոշ ժամանակ հասարակական կարգը խախտողի հետևից մեքենայով գնալուց հետո օրենքի պահապանները կանգնեցրել են նրան, խնդրել են հագնվել և նստել մեքենան: Տղամարդը, սակայն, ասել է, որ իրեն այդպես լավ է զգում:
Արդյունքում՝ ոստիկանները անսովոր հետիոտնին տարել են հոգեբուժարան: