▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղա ջան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանի․․․Սաղաթելյան

Տղա ջան, դու  Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանի․․․Սաղաթելյան

«Տղա ջան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես թե՞ Ադրբեջանի»,- դիմելով Սուրեն Պապիկյանին` տարակուսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ի՞նչ է նշանակում` դուք ինչի՞ չեք զոհվել, բա դո՞ւք ինչի չեք զոհվել: Քանի՞ ՔՊ-ական է մասնակցել պատերազմին: Այս պատերազմին 55 դաշնակցական ա զոհվել: Այսինքն դուք այլևս ողջ մնացած հայերի հետ խնդիր ունեք:
Այ ՊՆ նախարար, քո պաշտոնավարման ժամանակ 200 կմ նվիրել եք Ադրբեջանին, 200-ից ավելի զոհ ենք ունեցել, 15 երիտասարդ հայ տղա կացարանում այրվել է, դու դրա համար պատասխան տվե՞լ ես: Բա էսքանից հետո ինչի՞ ինքնասպան չեք եղել:

Ժողովուրդ ջան, սրանք այլևս խնդիր ունեն ողջ մնացած հայերի հետ: Ում որ չեն կարողացել կոտորել, տալ թուրքի բերան, նրանց հետ խնդիր ունեն»,- արձագանքեց Սաղաթելյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more