Ամերիկյան Twitter սոցկայքը դիմում է նոր միջոցների` տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հնարավորինս հասանելի դառնալու նպատակով։
Ինչպես նշում է The Business Insider-ը, երեկ ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ սոցկայքը համալրվել է նոր գործառույթով, որը հնարավորություն է տալիս վերբեռնվող լուսանկարներին կից հնչեցնել պատկերները մանրամասն բնութագրող կարճ տեքստ։
Արդյունքում օգտատերը կկարողանա բանավոր լսել վերբեռնված լուսանկարի նկարագրությունն ու ավելի լավ պատկերացում կազմել դրա մասին։
Աղբյուրը մանրամասնում է, որ գործառույթն ակտիվացնելու համար պետք է մտնել Accessibility Settings բաժինը: