▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվով 4 կառույցներ թերանում են իրենց աշխատանքում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե ասեմ Տեղ-Գորիս-Սիսիան ճանապարը, մեքենայի համար նախատեսված, Արցախ գնացող միակ ուղղին է: Իմ կարծիքով որպես նորություն չի դիտարկվի նաև այն փաստը, որ այդ ճանապարհը ռասմաստրատեգիական է:

Այդ ճանապարհը շատ ժամանակ ծածկված է լինում թանձր մառախուղով, տեսանելիությունը 20 սանտիմետրից ավելին չի լինում: Հույս ունեմ, որ դրա մասին Սյունիքի մարզպետը, այդ ճանապարհը սպասարկող ճանշինի պետը և կապի տրանսպորտի նախարարը գիտեն, եթե չգիտեն ուրեմն իրենց պաշտոններն անիմաստ են զբաղեցնում, իսկ եթե գիտեն ու ճանապարհին առկա չեն գծանշումներ, մայթեզրերին չկան լուսային անդրադարձիչներ (ատրաժածել), գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման և գործի թերի կատարման հետ:

Լավ, իսկ ո՞ւր է ՃՈ-ի գծանշումների բաժնի պետը:

Թվով 4 կառույցներ թերանում են իրենց աշխատանքում, իսկ 0 տեսանելիության պայմաններում վթարները, ճանապարհից շեղվելը և ձորը գլորվելը շատ հավանական են դառնում:

Մեքենան այդ ճանապարհին կանգնեցնել ու սպասել մինչև իրավիճակը կփոխվի հնարավոր չէ, որովհետև դիմացից եկող մեքենան ուղղակի կարող է բախվել քեզ:

Հույս ունեմ այդ 4 կառույցների ղեկավարներն իրավիճակն ի գիտություն կընդունեն ու շատ արագ բացերը կշտկվեն:

 

Էդգար Սասունցի Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more