Լույսը բացվելուն պես բացվում են թշնամու աչքերը ու հային վախեցնելու նրանց ղեկավարների հեքիաթները նույնպես հօդս են ցնդում: Արցախն ապրում է , իսկ արցախցին ամեն օր դժվարություններ հաղթահարելով հող է մշակում : Լսելով Սարսանգի ջրամբարի ձայնն ու տեսնելով նրա գեղեցկությունը թվում է դրախտավայրում ես հայտնվել: Քայլելով արցախի հողի վրայով հիրավի ուժ ես հավաքում , ու նաև այն մարդկանց ուժը, որոնք ամեն մի թիզ հողի համար արյուն են թափել: Ցավոք, թշնամին դեռ փորձում է խանգարել Արցախցու խաղաղ առօրյան ու անգամ հողի մշակի ուղղությամբ կրակելու նրա մարմաջը չի մարել:
Լրագրող Սուրեն Արեենցի հերթական ռեպորտաժը:
Տեսանյութը`Aysor Panarmenian News ATV