▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրաշվավ՝ իբր մաքրվա՞վ, էլի նույն ****-ն ա էլի․․․քաղաքացի

Թրաշվավ՝ իբր մաքրվա՞վ, էլի նույն ****-ն ա էլի․․․քաղաքացի

Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տարակուսած են՝ ինչու են իրավապահները կալանքի տակ իրենց մարտական ընկերոջը՝ Սերոբ Գասպարյանին։

Գասպարյանի ազատամարտիկ-ընկերները Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատար իրավապահ համակարգի գործունեությունից։

Արմավիրցի ազատամարտիկների խոսքով՝ իրենց հրամանատարի կալանավորումն ապօրինի է․ «Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին»,- հարցնում են ազատամարտիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ու, քանի որ Փաշինյանին տետատետ հանդիպելու հույս չունեն՝ իրենք հարցնում են, իրենք էլ պատասխանում․ «Որովհետև այդ տղաները հողն են պահում, հողն են պահանջում, թե ինչի՞ համար հողերը տվեցին, ինքն էլ չի կարողանում պատասխանել»։

Սերոբ Գասպարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար:

Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more