Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը երկու շաբաթ առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին: Բորջը գրառմամբ հիշեցրել է այս համատեքստում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը:
«Որպես 2024 թվականին ԵԱՀԿ-ն ղեկավարող անձ, ես շատերի հետ աշխատել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ՝ հասնելու խաղաղության, որը վերջապես ձեռք բերվեց այս ամռանը Ամերիկայի նախագահի կողմից: Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես նրան առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է Բորջը:
Պաշտոնյան ԱՄՆ նախագահին նաև խրախուսել է շարունակել աշխատել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ:
***
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, խոսելով իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին։ |
Դիտեք նաև՝
***