▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թրամփը Խամենեին պատասխանել է` ես կասեմ` հաջողություն ձեզ»

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Դոնալդ Թրամփն, ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի հայտարարության, որ Իրանը երբեք չի հանձնվի, արձագանքում է. «Ես կասեմ` հաջողություն ձեզ»:
Բնականաբար, Թրամփը վստահ է, որ եթե ԱՄՆ-ն միջամտի, ապա Իրանը պաշտպանվելու շանս չի ունենա։ Սակայն իրավիճակն էապես կփոխվի, երբ Իրանին աջակցող երկրները սկսեն բացահայտ աջակցել։ Մասնավորապես, Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, նաև Հս. Կորեան, որը Ռուսաստանի միջոցով կարծես թե դուրս է գալիս լիակատար մեկուսացումից։
Արդեն տեղեկություններ կան, որ Չինաստանը զինամթերք է ուղարկել Իրան։ Այս շրջանակի ընդլայնման և ինտենսիվացման պարագայում ԱՄՆ-ի` ուղիղ միջամտության հավանականությունը աստիճանաբար կցածրանա»։

***

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ավելի վաղ հրապարակել էր Իրանի գերագույն առաջնորդի ելույթից հատվածներ.
«*ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա լուրջ անդառնալի հետևանքներ։
*Սիոնիստական ​​կազմավորումը լուրջ սխալ է թույլ տվել և կպատժվի իր գործողությունների համար։
*Իրանի ազգը վճռականորեն դիմադրում է պարտադրված պատերազմին, և նա նույնպես վճռականորեն կդիմադրի պարտադրված խաղաղությանը։ Այս ազգը երբեք ճնշման տակ չի հանձնվի։
*Միայն խելացիները գիտեն, որ սպառնալիքի լեզուն չի կարող կիրառվել իրանցի ժողովրդի հետ։
*Նրանք, ովքեր ծանոթ են Իրանի պատմությանը և ժողովրդին, ավելի լավ գիտեն, քան սպառնալիքի լեզվով խոսելը։
*Մեր ժողովուրդը չի ենթարկվի որևէ թելադրանքի՝ ոչ մի կողմից։
*Ամերիկացիները պետք է հասկանան. ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կհասցնի։
*Նրանք պետք է իմանան, որ Իրանը չի հանձնվի, և ԱՄՆ-ի ցանկացած հարված լուրջ անդառնալի հետևանքներ կունենա։
*Մենք պատերազմին պատասխանում ենք պատերազմով, ռմբակոծությանը՝ ռմբակոծությամբ, հարվածին՝ հարվածով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more