▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»․ Սամվել Կարապետյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացված․ «ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն, գործարար Սամվել Կարապետյանին գիշերը քրեական ոստիկանություն տանելուց հետո, ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին:

Լուրերի համաձայն Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում քրեական վարույթ կհարուցվի նրա դեմ:

***

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրել է. «Նիկոլ, ռեալության զգացումը կորցրել ես: Սամվելին բաց թող, արագացրու»:

Ըստ լրատվամիջոցների՝ գործարար Սամվել Կարապետյանին գիշերը քրեական ոստիկանություն տանելուց հետո, ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին:

***

«Ասելիքս նույնն է՝ ես մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ։ Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրացանցի վրա էլ։ Ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանը։ Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին։

Ըստ լրատվամիջոցների՝ նա տեղափոխվել է 6-րդ վարչություն։

Դիտեք նաև՝ 

Ժամը 02:40-ի սահմաններում Սամվել Կարապետյանի առանձնատանը մոտեցան համազգեստով մի քանի անձինք, մի քանի րոպե Կարապետյանի տանը գտնվելուց հետո նրանք դուրս եկան Կարապետյան եղբայրների հետ։ Նախքան ավտոմեքենա նստելը Սամվել Կարապետյանը վերահաստատեց, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Այնուհետև Սամվել և Կարեն Կարապետյաններին ավտոմեքենայով տեղափոխեցին ՆԳՆ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more