▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություն է, թե Օսիպյանն ու իր գործընկերները գաղափար չունեն օրենքներից

Ես չգիտեմ, թե ով է Օսիպյանը, բայց անսահման ուզում եմ իր հետ, անձամբ իր հետ զրուցել, մի ճար գտեք: Ես ուզում եմ հարցնել նախ.
1. Ո՞ր օրենքն է վերջապես որ արգիլում է ժողովդին խաղաղ նստացույց անել՝ համար 29-ը, 132-ը, թե՞ 142-ը: Առայժմ երեք անգամ տարբեր օրենք ասաց:
2. Եթե հնարավոր է ուզում եմ նաեւ հասկանալ, թե երբ նույնիսկ նստացույցի մասնակիցները լռեցին, այլեւս ի՞նչ հակաօրինականության մասին է խոսում Օսիպյանը:
3. Օսիպյանը գիտի՞ արդյոք որ ինքը որպես չինովնիկ, իր աշխատավարձը ստանում է հարկատուների վճարումներից եւ ոչ թե օրենքն է պաշտպանելու մարդուց, այլ մարդուն իշխանության կամակորություններից: 
4. Օսիպյանը գիտի՞ որ ոստիկանության ամեն սպառնալիք ավելի մեծ օրինախախտում է, քան խաղաղ նստացույցը:

Հաստատ բան եմ խնդրում, եթե որեւէ մեկը կարող է բարեխոսել, ես սիրով գոնե այս տարածքների մեջ կուզենայի այդ մարդու հետ հարաբերել: Որովհետեւ այն տպավորությունն ունեմ, թե ինքն ու իր գործընկերները պարզապես գաղափար չունեն օրենքներից, որոնք միջազգային օրենքներին համապատասխան են որովհետեւ Հայաստանը վաղուց ստորագրել է միջազգային բոլոր օրենքները, ըստ որի ոստիկանությունը Սահմանադրության ու քաղաքացու իրավունքը պետք է ՊԱՇՏՊԱՆԻ:

Լիլիթ Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more