«Երբ տարածաշրջանում ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, մենք ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։ «Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած արշավի մասին։ Սա իրապես խիստ ցավալի է։ Սա խոսում է մի իրողության մասին, որ Հայաստանի իշխանությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի գլխավորությամբ, լիարժեք չեն պատկերացնում իրենց առաքելությունը և փորձում են արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։ Սրանք պատահական չեն․․․Իշխանության ներկայացուցիչների և անմիջաբար երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորաբանությունն այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրանց տրվի իրավական գնահատական։ Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնել այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ «Ակնհայտորեն, մարդը փորձում է իր ձախողումների համար մեղավորներ նշանակել»։ Նա եկեղեցու դեմ ուղղված բոլոր մեղադրանքները զավեշտ համարեց․ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը, կամ՝ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը»։ Տեսանյութերը՝ Սյուզի Բադոյանի Դիտեք նաև՝ *** |
«Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը»․ Արշակ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more