Պարոն Միրզոյան, արդեն որերորդ անգամ Դուք իմքայլականների վիրավորական հայտարարություններին չեք արձագանքում ու արձագանքում եք միայն ընդդիմության հայտարարություններին: Ազգային ժողովում հայտարարեց Էդմոն Մարուքյանը, ում ավելի վաղ ԱԺ նախագահը նախազգուշացում էր տվել:
Մարուքյանը խոսեց նաև հայտնի արտահերթ նիստի մասին, որին ընդդիմադիրները չէին ներկայացել. «Մենք հարցում ենք արել այդ նիստի հետ կապված: Կառավարությունը շուտ էր նիստ գումարել արտահերթ նիստ հրավիրելու համար: ԱԺ նախագահն իմացել է այդ մասին, սակայն մեզ չի տեղեկացրել, ինչը միշտ արվել է: Այդ օրը երևի խռովել էիք, որ նախագիծը տապալվել էր: Իմ քայլը խմբակցությունը կարող է խռովել, սակայն ԱԺ նախագահը չի կարող, քանի որ նա բոլոր պատգամավորների նախագահն է: Բայց ոչինչ, այսպես կաշխատենք: Խորհրդարանի բնականոն գործունեությունը չի ապահովվել, տպավորություն է, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք, թե ոնց օգտագործեք»:
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ այդ օրվա նիստի մասին պատգամավորները տեղեկացվել է այն պահին, երբ ԱԺ-ն տեղեկացվել է. «Բուն քննարկումը սկսվել է 17:30 քանիս, հայտարարավել է, որ բոլորը կարող են ներկայանալ: Ավելին՝ տեղի է ունեցել նաև երկրորդ ընթերցում, որի մասին ասվել է մոտ մեկ ժամ առաջ»:
Մարուքյանն ասաց, որ երկրորդ նիստը բոյկոտել են:
«Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե իշխանություն է ընկել ձեռքներս, չգիտենք ոնց օգտագործենք, ապա այդպիսի ձևակերպումներն ինձ չեն վնասում, իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում: Երևի խոսում են այդ բառերի հեղինակի թաքնված իղձերի մասին»,-ասաց Միրզոյանը: