▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը. Արամ Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար  Արամ Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի և Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա: Եվրասիական տնտեսությունը մրցակցային է, եթե միության ներսում գործում է էներգակիրների միասնական շուկա, հակառակ պարագայում մեր արտադրողները գտնվում են անհավասար պայմաններում, և մեր անդամակցությունը այդ միությանը աննպատակահարմար է։ Կարծում եմ՝ համաճարակն էլ հիմնավորեց, որ մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։ Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more