«Թող գան, ասեն՝ մենք փոքրուց երազել ենք լկտի դառնանք․․․ Ծեծի քավորն Ավինյանն է․․․»․ Գլխավոր պատասխանատուն Ավինյանն է ու ՔՊ-ն․ Գևորգ Ստեփանյան
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Երևանի Նոր Նորքի իշխանամետ թաղապետի և նրա ոհմակի խուլիգանության` Արթուր Չախոյանին ծեծելու նպատակը հանրության ուշադրությունը մոտ 300 միլիոն դրամով ԻԲՐ վերանորոգված, բայց իրականում չվերանորոգված և «ժամկետնանց» մանկապարտեզի խայտառակ պատմությունից հանրության ուշադրությունը շեղելն է, որի վերանորոգումը կատարում է քայլիստամերձ մի ընկերություն... *** |
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։ *** «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի գրառումը. «Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ականներն ու արևմտյան գրանտներով սնվողները վայնասուն էին դրել, աղմկում էին, թե իբր Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Այդ ժամանակ ասում էինք, որ ձեզանից բեթար կրիմինալ այս երկրում չկա։ Այսօր արդեն մասնագիտությամբ Վազգենի եղբայր աշխատող Արամ Զավենիչի ու յուր կուսակիցների շնորհիվ հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե իրականում ինչ տեսք ունի խուժանապետությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպիսի խուլիգանական պահվածք կարող են դրսևորել չինովնիկները ու ինչպես կարող են այդ ամենն արդարացնել արևմտամետի դիմակի տակ հանդես եկող ակտիվիստներն ու իբր իրավապաշտպանները։ *** |
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արժեհամակարգային տոտալ խեղում է գնացել մեր հասարակության մեջ, ծեծը դարձել է սովորական մի բան, որը կիրառվում է հանրային վայրերում, առանց որևէ քողարկման: Թաղապետարանում տեսախցիկների առաջ հանգիստ ծեծում են, քրեակատարողական հիմնարկում մտնում խուց ծեծում են ու ասում դա հատուկ միջոց էր, որը օրինական է, ոստիկանության բաժնում ծեծում են ու ասում տենց բան չի եղել: |