▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող 24 ժամով դադարեցնի բռնությունը, տեսնենք՝ քանի ժամ կմնա իշխանության․ Իշխան Սաղաթելյան

Թող 24 ժամով դադարեցնի բռնությունը, տեսնենք՝ քանի ժամ կմնա իշխանության․ Իշխան Սաղաթելյան

«Գիշեր-ցերեկ ամբողջ ուժային համակարգն ամենամեծ սրիկայություններով, ձերբակալություններով, ապօրինի քայլերով մարդկանց բանտարկում են, ճնշում, աշխատանքից հեռացնում, հետո էլ ասում՝ ժողովուրդը հեղափոխություն չի անում։ Եթե այս ընդդիմությունը շատ հարմար է իրենց համար, բա էլ ինչո՞ւ են բռնում»,- ասաց Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով՝ այս իշխանության օրոք չի եղել այնպիսի ժամանակահատված, որ դաշնակցական անդամներից բանտում մարդ չլինի, այսօր քաղբանտարկյալների թիվը մի քանի տասնյակ է։ 

***

«Ալեն Սիմոնյանի նկարը որ դնեն՝ մարդ կհավաքվի, բայց թե մարդիկ ի՞նչ կանեն նկարի հետ՝ այդ մասին թող ինքը մտածի։ Իրենց մասին հանրային ընկալումը բոլորս գիտենք՝ ինչ է, և նկարի շուրջ մարդիկ հավաքվելու են, բայց ինչպես են վարվելու այդ նկարի հետ՝ կարծում եմ շատերի համար պարզ է և ակնհայտ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր հնչեցրած արտահայտությանը, թե ընդդիմությունն այսօր 7 հոգի չի կարողանում հավաքվել, իր նկարը եթե դնեն, ավելի շատ մարդ կհավաքվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more