▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չենք տա այդ ուժերն ազատություն ստանան Հայաստանում. Գենադի Զյուգանով

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Մոսկվայի հետ սերտ փոխգործակցության: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել բանակցությունների սեղանին, համբերություն և բարի կամք ցուցաբերել:

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ հարցին՝ Զյուգանովը նշել է, որ Ռուսաստանից հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում, և Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ լավ գիտեն դա: Նրա խոսքով, Ռուսաստանում էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք երգում են ամերիկյան դուդուկի տակ: Զյուգանովի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանում այդ ուժերը ազատություն ստանան: «Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ», - ասել է ռուս կոմունիստների առաջնորդը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more