▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում հեղափոխության փորձի գործով ձերբակալված զինվորականների թիվն անցել է 1500-ը:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել են թուրքական իրավապահ մարմինների աղբյուրները: 

Թուրքիայի կառավարությունը շարունակում է վերահսկողություն սահմանել երկրում: AFP գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրված: 

Պետական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 90-ի:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Իրենց հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more