▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում քրդերենով կնոջ սեռական օրգանի անունը հիշեցնող գյուղի անունը փոխել են հայկական անունով

news.am-ը գրում է.

Թուրքիայում Սիվաս (Սեբաստիա-խմբ) նահանգի գյուղերից մեկի բնակիչների բողոքի հիման վրա փոխվել է գյուղի անունը։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Սիվասի Քուզ գյուղի բնակիչները դիմել են իշխանություններին՝ պնդելով, որ իրենց գյուղի անունը քրդերենով կնոջ սեռական օրգան է նշանակում, ինչի պատճառով հարեւան գյուղերի բնակիչները մշտապես ծաղրում են իրենց։

Տեղի իշխանությունները հաշվի են առել ստեղծված իրադրությունը եւ գյուղի բնակիչների պահանջով գյուղը անվանակոչել են նախկին՝ հայկական անունով՝ Ծմակ, քանի որ երկար տարիներ գյուղացիները շարունակում են իրենց գյուղը անվանել հենց Ծմակ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more