▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում պետականացրել են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել է, թեև բախումներն ու պարետային ժամը շարունակվում են: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը: Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին: Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։

Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more