Անգլիական «Times» թերթը հոդված է հրապարակել երեկ Թուրքիայում տեղի ունեցած հարձակումների ու պայթյունների վերաբերյալ, որոնց հետևանքով 5 ոստիկան և 1 զինվորական էր մահացել: Հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով մասնագետներին, նշում է, որ Թուրքիան ամեն պահի կարող է կանգնել լայնամասշտաբ պատերազմին դեմ հանդիման: BBC թուրքական ծառայության հոդվածի համառոտ թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Լոնդոնի թագավորական ինստիտուտից Մայքլ Ստեֆնսը նշում է. «Չեմ ցանկանում բնութագրել որպես ներքին պատերազմ, սակայն Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Թուրքիայի համար շատ մտահոգիչ ժամանակաշրջան է, թե և ինչպես պետք է հաջողությամբ դուրս գալ դրանից, դժվար է ասել:Սահմանների ներսում ստեղծված իրավիճակը կարծես հակակշիռ է դառնում Թուրքիայի` ԱՄՆ-ի հետ միասին «Իսլամական պետության» դեմ գործողությունների պատրաստությանը: Վերջին 3 շաբաթվա հարձակումները երկրում բևեռացում են ստեղծում: Հունիսի ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) ձայն տված շատ քրդեր կորցրել են իրենց հավատը կուսակցության նկատմամբ:
Այդ ամենով հանդերձ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանդեպ Էրդողանի ունեցած կոշտ դիրքորոշումը նրան կբերի ազգայնական հատվածի աջակցությունը»:Անվտանգության և զարգացման ինստիտուտի Թուրքիայի հարցերով մասնագետ Գարեթ Ջենքինսն էլ նշում է հետևյալը. «Երկու նպատակ կա:
Առաջինը` ԺԴԿ-ին (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») կապել բռնության կողմնակից կազմակերպությունների հետ ու հեղինակազրկել: 2-րդը` նոր ընտրություններում վերադարձնել ազգայնականների քվեները: Դա ռիսկային ռազմավարություն է: Հնարավոր է` ԱԶԿ-ն կարճ ժամանակում կարողանա կրկին վերականգնել մեծամասնությունը, սակայն սա վնասում է թուրքական հասարակության հյուսվածքները»:
Աղբյուր` Ermenihaber