▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում Հայաստանի սահմանի մոտ գտնված դիակի մոտից քարտեզներ և հայերեն գրություններ են հայտնաբերվել

Այսօր Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը: Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Ստամբուլի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն գրություններ: Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more