Թուրքիայի Ժամանակակից իրավագետների միության Իզմիրի մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայերից։ Թուրքական «ԴեմոքրաթՀաբեր» լրատվակայքի փոխանցմամբ՝ «100 տարի առաջ հայերի դեմ «աքսորի» անվան տակ օսմանյան ղեկավարության ծրագրված և իրականացված գործողությունը ցեղասպանություն է»,- նշված է Թուրքիայում գործող կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների շարքերում նաև իրավաբաններ են եղել, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Գասպար Չարեզը, Հարություն Շահրիգյանը:
«Որպես իզմիրցի փաստաբաններ՝ թույլ չենք տա մոռանալ անցյալում հայերի դեմ իրականացված հանցագործողությունն ու ցեղասպանությունը: Մեր կազմակերպության անունից հայերից ներողություն ենք խնդրում»,- նշված է Թուրքիայի Ժամանակակից իրավագետների միության Իզմիրի մասնաճյուղի հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիայում հատուկենտ կազմակերպություններ կամ խմբեր հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող կոչերով: Այնուամենայնիվ, շատ կազմակերպություններ կամ անհատներ, ճանաչելով Ցեղասպանության փաստը, նախ մեղքը բարդում են օսմանյան իշխանությունների վրա, ապա նաև շրջանցում են նյութական պատասխանատվության թեման:
Artsakhpress.am
Թուրքիայի Ժամանակակից իրավագետների միության Իզմիրի մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայերից։Թուրքական «ԴեմոքրաթՀաբեր» լրատվակայքի փոխանցմամբ՝ «100 տարի առաջ հայերի դեմ «աքսորի» անվան տակ օսմանյան ղեկավարության ծրագրված և իրականացված գործողությունը ցեղասպանություն է»,- նշված է Թուրքիայում գործող կազմակերպության տարածած հայտարարության մեջ: