Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է Ալփասլան Չելիքը, որը սպանել էր թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական «Su-24» ինքնաթիռի օդաչուին: Թուրքական «hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Չելիքը ռուս օդաչուին սպանել էր այն ժամանակ, երբ վերջինս ինքնաթիռի խոցումից հետո հաջողել էր կատապուլտ անել և անկարգելով (պարաշյուտ) իջնում էր: Չելիքը ձերբակալվել է Իզմիրի ռեստորաններից մեկում: Նրա հետ են եղել ևս 14 անձ, որոնք նույնպես ձերբակալվել են:
Նշվում է, որ ձերբակալվածները Չելիքի հետ Իզմիր էին անցել Սիրիայի Թուրքմենդաղ շրջանից, որտեղ նա կռվում էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Թուրքական աղբյուրը նշում է, որ նրանց մոտից առգրավվել է զինամթերք, ինչպես նաև «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:
Աղբյուր` Ermenihaber