Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը` ահաբեկչական կառույցին անդամակցելու համար Մանիսա նահանգի Սալիհլիի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազին, ով, ի դեպ, հայտնի է Հրանտ Դինքի սպանության գործով կայացրած վճռով։