Թուրք ուժայինները Թուրքիայի հարավային մասում գտնվող, Սիրիային ու Իրաքին սահմանակից Շիրնակ նահանգում ողջ-ողջ այրել են 150 քրդերի: Այս մասին հայտարարել է պրոքրդական համարվող Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆելեկնաս Ուջան:
Նրա խոսքով՝ այրված քրդերի մարմինները գտել են տարբեր տներում, մի քանիսը եղել են գլխատված, որոշներն էլ ամբողջությամբ այրված:
Պատգամավորը նշել է, որ Դիրաբեքիրում ևս շարունակվում են քրդերի ու նրանց ունեցվածքի նկատմամբ հարձակումները.գրում է lenta.ru-ն: