ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է: *** |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։ Թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։ Հայաստանի համար որևէ գործնական նշանակություն չունեցող Անիի կամրջի հայտնվելը այս «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի։ Հիշատակելով Արևմտյան Հայաստանի հետ կապված Անի քաղաքը՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը՝ այդպիսով թմրեցնելով բանակցությունների մնացած կետերի հանդեպ ուշադրությունը։ Կետեր, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի թուրքական ազդեցության գոտու։ Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։ Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է»։ |
«Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ»․ Տիգրան Աբրահամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more