▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի հատուկջոկատայիները մտել են Սիրիա

Մայիսի 8-ի գիշերը Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Սիրիայի տարածք և օպերացիա իրականացրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Ըստ «Cnnturk»-ի՝ նման պնդում է առաջ քաշել թուրքական «Yeni Şafak» պարբերականը: Վերջինս նշել է, որ նման գործողությունների առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԻՊ-ն արդեն մի քանի օր է արկակոծում և հրթիռակոծում է Սիրիային սահմանամերձ Թուրքիայի Քիլիս նահանգը: Հատուկջոկատայիների խումբն օպերացիան իրականացրել է Սիրիայի այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ: Օպերացիան սկսվել է Թուրքիայի ժամանակով 01:30-ին և իրականացվել է Քիլիսի քաղաքից 13-14 կմ հեռավորության վրա: Այն տևել է 4 ժամ: Առավոտյան թուրք հատուկջոկատայինները վերադարձել են Թուրքիա: Աղբյուրը նաև հաղորդում է, որ վերոնշյալ գործողությունն իրականացնելուց հետո, թուրքական օդուժը դաշնակից ուժերի հետ միասին 4 օդային օպերացիա են իրականացրել Սիրիայում գտնվող ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more