▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի չստացված խաղի համար շատ թանկ է վճարում Ադրբեջանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Տարածաշրջանում լարված իրավիճակ է և Արցախի թեժ կետն այս ահին ձեռնտու է միմիայն Թուրքիային: Նախ թուրքերը խնդիր ունեն ՌԴ-ի հետ և այս քայլով նրանք փորձեցին ՌԴ-ից ինչ-որ բաներ ստանալ, բայց ամեն ինչ խափանվեց այն պահին, երբ Բլից կրիգի արդյունքում ադրբեջանական կողմը ոչ միայն պլան մինիմումը չկարողացավ ապահովել, այլ հարյուրավոր զոհեր տվեց:

Թուրքերը հաշվի չէին առել մի պարզ բան, որ հայկական կողմին առհասարակ չի հետաքրքրում թե ինչ հարաբերությունների մեջ են Թուրքիան և ՌԴ-ն , եթե հարցը վերաբերվում է մեր հայրենիքին:Իհարկե խառը իրավիճակից փորձեցին օգտվել նաև այլ պետություններ, բայց նրանց նկրտումները նույնպես բախվեցին հայերի հուժկու հակահարվածին:

Հ.Գ. Այս գրառումը պահին Արծորուն Հովհաննիսյանի էջից տեղեկացա , որ հարավում մենք լուրջ առաջխաղացում ունենք, ու որ թշնամին ընկնելով շրջափակման մեջ մեծ կորուստներ է տվել և զինամթերքը թողնելով փախուստի է դիմել:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more