▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին խնդրել են մեկնաբանել իրանական մամուլում տեղ գտած տեսակետը, ըստ որի նախագահ Էրդողանը խրախուսում է Ղարաբաղում ռազմական գործողությունները: Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել, որ բարեկամ երկիր Իրանում նման կարծիքներ են հնչում և, բնականաբար, նշել, որ դրանք չեն արտացոլում իրականությունը: «Մենք միշտ հստակ ասել ենք, որ ցանկանաում ենք րոպե առաջ լուծվի Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշել է թուրք արտգործնախարարը՝ հերթական անգամ պնդելով ադրբեջանական հողերի օկուպացված լինելու մասին անհեթեթությունը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more