▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը...

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը։

Այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է այսօր լրագրողներին (տասնյակ հղումներ կարող եմ տալ) ասել.

«Հույս ունեմ՝ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։

Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում եւ թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա՝ երեք կողմերում էլ։

Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Հիմա հարց, մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է»։

Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկողակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ սրանց վերարտադրեցնեն, իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ` Անկարայի ու Բաքվի:
Փաշինյան Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներից մեկը` Անկարան ևս մեկ անգամ բացահայտ պաշտպանեց նրան: Նման հայտարարություն Անկարայից արել էին 2021 թվականին:
Ընտրությունների նախաշեմին նման մի աջակցություն էլ Ալիևը կանի: Սա ազգային նվաստացման ցուցադրություն է, քանի որ թուրքերը կարծում են, որ Հայաստանում կա մի խավ, որի վրա իրենց հայտարարությունները դրական ազդեցություն են ունենալու: Հիշե´ք, 2026 թվականի ընտրությունները Հայաստանը թուրք-ադրբեջանական աքցանից փրկելու եզակի շանսերից մեկն է: Կամ քվեարկում եք Հայաստանի օգտին, կամ` Անկարայի ու Բաքվի:
«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը»:

***

Ադրբեջանագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանն էլ գրում է․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Անկարան աջակցում է Նիկոլ Փաշինյանին 2026թ. ընտրություններում, բացահայտում է մի վտանգավոր իրականություն․ Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ արդեն բաց տեքստով փորձում են ներգրավվել արտաքին ուժերը և սա առաջին անգամը չէ Թուրքիայի մասնակցությամբ։
Սա պարզապես դիվանագիտական կարծիք չէ։ Սա ուղիղ քաղաքական միջամտություն է՝ մի պետության կողմից, որը մինչ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, աջակցել է Արցախի դեմ պատերազմին և շարունակում է հանդես գալ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի կողքին։
Երբ Թուրքիայի իշխանությունը գոհ է Հայաստանի ղեկավարից, ուրեմն այդ ղեկավարությունը հարմար է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին՝ միջանցքներ, զիջումներ, լռություն, հրաժարում իրավունքներից, հրաժարում հիշողությունից։
2026-ի ընտրությունները իրապես տեսակը պայքարի ընտրություններ են լինելու»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more