▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան փաստացի պատերազմ է հայտարարել ինքն իրեն

Բանը նրանում է, որ դեկտեմբերի 14-ից Թուրքիայի հարավարևելյան որոշ նահանգներում, իսկ դեկտեմբերի 21-ից՝ արդեն հարավարևելյան քրդաբնակ բոլոր նահանգներում հայտարարեց պարետային ժամ: Այսօրվանից Թուրքիան առանց բացառության բոլոր բնակավայրերում մտցրել է ծանր զինտեխնիկա, ռմբակոծում և հրթիռակոծում է այն, ինչը համարում է վտանգավոր: Այսօր կեսօրից հետո սկիզբ են առել լայնածավալ ձերբակալություններ: Բացի քրդաբնակ բնակավայրերից՝ ձերբակալություններ են իրականանում Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում: Ձերբակալվածների թիվն այս պահի դրությամբ անցնում է 500-ը, բոլորին մեղադրանք է առաջադրվել PKK-ին և YDG-H-ին աջակցելու կամ անդամ լինելու համար: Հատկանշական է, որ նման լայնամասշտաբ գործողություններին սկսվեց քրդերի դեմ Իրաքից թուրքական զորքի դուրս բերումից հետո: Տպավորություն է, որ Օբաման տվել է համաձայնություն Թուրքիայում քրդրերին լռեցնելու համար, փոխարենը՝ Թուրքիան Իրաքից Օբամայի պահանջ-հորդորով դուրս կբերի զորքը, որն արեց այսօր:

Կիլիկիա Հայաստան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more