ԱԺ խրամատներում հերոսաբար պայքար եք մղում. Քրիստինե Վարդանյանը` իշխանության` Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի դեմ պայքարի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չի հասկանում, թե որն է խնդիրը, որ իշխանությունն ամեն կերպ պայքարում է իրենց բերած Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագծի դեմ։ Նա եղածի ու առաջարկվողի տարբերությունները ներկայացրեց ԱԺ ամբիոնից։
«Եթե դուք ուրացման քաղաքականություն չեք վարում, եթե դուք էդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք։ Դուք, որ էս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի` Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել։ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն ստեղ, ինչ խնդիր ունեն»։