▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան հետ է կանչել Վատիկանի դեսպանին. «Արմենպրես»­

armenpress.am-ը գրում է. Թուրքիայի ԱԳՆ­ն հետ է կանչել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20­րդ դարի առաջին ցեղասպանություն: Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more