Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին. պատճառը Հայոց ցեղասպանության ճանաչումն է:
Հիշեցնենք, որ երեկ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր որպես ցեղասպանություն:
Ավելացնենք, որ Լյուքսեմբուրգը արդեն 8 երկիրն է, որտեղից հետ է կանչվել Թուրքիայի դեսպանը: