▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ևս պահանջու՞մ է ՀՀ Սահմանադրության փոփոխություն 

Թարմացված․ ՍիվիլՆեթի թղթակիցը  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հարցազրույցի ընթացքում հարցրել է․

Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։

– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։

Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։

Թուրքիան ևս պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն 

Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչի հանդիպումը։ 

Կողմերը  քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։

Սերդար Քըլըչը պարզաբանել է, թե «Թուրքիան Հայաստանից ևս պահանջու՞մ է իր Սահմանադրության փոփոխությունները». «Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այս համատեքստում Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»։

Աղբյուրը՝ ՀայաստանՆյուզ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more