▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան դավաճանեց «փոքր եղբորը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերջերս ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձև էր դրվել քվեարկության, որոնցից մեկն ընդունվել է, իսկ մյուսը, որը ներկայացրել էր բրիտանացի զեկուցող, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերը՝ ոչ: Վերջինի («Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում») քվեարկության ժամանակ թուրքական պատվիրակությունը ներկա է եղել ոչ ամբողջական կազմով, ինչն ադրբեջանցիների մոտ ընկալվել է որպես դավաճանություն՝ ուղղաված պաշտոնական Բաքվին։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆազիլ Մուսթաֆաևը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Ուոլթերի կողմից ներկայացված զեկույցի տապալմանը, նշել, որ բանաձևի ընդունման համար Ադրբեջանին անհրաժեշտ էր ընդամենը 2 ձայն՝ հավելելով՝ «մեծ եղբայրն» անպատասխանտվություն է ցուցաբերել, պատվիրակության ամբողջական կազմով (18 անդամ) չի ներկայացել քվեարկությանը, ինչի հետևանքով պակասել է նախապես հաշվարկված ձայների քանակը, և խայտառակ պարտություն են կրել։

Ավելի հետաքրքրաշարժ է այն հանգամանքը, որ քվերակությանը չներկայացած պատգամավորներից 2-ը Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում, իսկ 2-ը՝ Հանրապետաժողովրդական կուսակցության անդամներ են եղել։

Ադրբեջանցի պատգամավորին հատկապես կատաղեցնում է, այն փաստը, որ թուրքական պատվիրակությունն ամբողջական կազմով ներկա է եղել և 16 կողմ ձայն է տվել հակահայկական երկրորդ բանաձևին («Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»), որն, համեմատած առաջինի, պակաս կարևոր էր։

Մի խոսքով, «մեծ եղբայրն» այդքան բաղձալի պահին «քցել է» «փոքր եղբորը»։

Աշոտ Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more