▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան այս պահին

Նուսայբինում , Բագոքի լեռներում թեժ մարտեր են ընթանում, քրդերը գտնվում են շահեկան վիճակում: Մթության պատճառով թուրքերը դադարեցրել են ուղղաթիռներով գրոհը:

Շանլիուրֆա: Այստեղ ևս բախումներ են այս պահին : Ժամը 19:00-ից հետո էլ ավելի է թեժացել բախումը: Թուրքական բանակը ունի երկու զոհ, զինվորների դիերը գտնվում են քուրդ զինյալների մոտ:

Վան, այստեղ ևս սրվել է իրավիճակը: Քաղաքում ուժեղացվել է ոստիկանական բաժանմունքների հսկողությունը: Հատուկ նշանակության ջոկտաը կրակ է բացել Տուշպա թաղամասում բարիկադներ կառուցող քրդերի վրա, վիրավորվել է հինգ մարդ ,որից մեկը կին է:

Սիլվանում թուրքական բանակը գնդակոծում է քաղաքացիական մեքենաները, կան զոհեր և վիրավորներ : Ի պատասխան գնդակոծումների , քիչ առաջ քրդերը պայթեցրել են երկու զրահապատ մեքենա, որի արդյունքում զոհվել են 5 զինծառայող, որից մեկը սպա է:

Թարսուս գավառի Բաղլար քաղաքում բախումներ են քրդերի և թուրքերի միջև, զոհվել է երկու հատուկջոկատային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more