▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքի հողում ավելի ապահով էինք, քան երեկ` Բաղրամյանում

Թուրքի հողում ավելի ապահով էինք, քան երեկ` Բաղրամյանում: Սարսափելին` համեմատությունն է... Թուրքիայում պահանջատիրական նստացույցի ժամանակ մի վայրկյան անգամ չէինք մտածում, թե ոնց է ավարտվելու:

Հայեր, որ ամբողջ աշխարհից եկել էին` պահանջելու, վստահ էին` իշխանությունները չեն համարձակվի վնասեն հայերին: Երեկ Բաղրամյանում սա էր մարդկանց տագնապը: Ահավորը` եղավ այնպես, ինչպես միշտ: Ինչի՞ համար: Արդյո՞ք պահանջատեր երիտասարդն ա քո թշնամին Հայաստանի Հանրապետություն: Արդյո՞ք սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացին ա թշնամիդ, արդյո՞ք աղքատության դեմ կռիվ տվողնա արյունդ խմողը: Անցել են պնակալեզների ու իշխանամետների ժամանակը: Հիմա մարդիկ հաշիվ են պահանջում, անվախ են, ու սեփական անձի համար ոտքի կանգնել գիտեն: 

Հ.Գ. Առաջին նկարում Թուրքիայի Տաքսիմ հրապարակում ենք, երկրորդում` Բաղրամյան փողոցում: Երկու ամիս տարբերություն...Ինքներդ ասեք` որն ա անվտանգ:

Վրույր Թադևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more