a1plus.am-ը գրում է.Այսօր «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ընդդեմ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների։
«Հրազդան» առեւտրի կենտրոնի մի խումբ աշխատակիցներ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառը, տարածել են տեղեկատվություն, որ «Հրազդան» առեւտրի կենտրոնն այլեւս չի գործում։
Ակցիայի մասնակից Գագիկ Դանիելյանը դիմում է իրենց նախկին աշխատակիցներին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածեն. «Իրենք էլ են հաց աշխատում, մենք էլ։ Մեր հացին թող վայիս չլինեն։ Այստեղ հացի խնդիր է. իրենք իրենց հացն են ուզում ուտեն, մենք էլ՝ մերը։ Կսպասենք մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի մեր ընկերները, ովքեր մեր հետ հաց են կերել, խելքի գան եւ ապատեղեկատվություն չտարածեն»։
Մեր նկարահանման ընթացքում եղան հաճախորդներ, ովքեր զարմացած էին, որ «Հրազդան» առեւտրի կենտրոնը դեռ գործում է. «Մեզ ասել են, որ չի գործում առեւտրի կենտրոնը։ Գալիս ենք մի տեղ կա, մի տեղ չկա, կիսատվել է շուկան, չենք հասկանում՝ ինչ անենք»,-ասում են հաճախորդները։
Աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ տեսանկարահանվել, նշում է նաեւ, որ իրենց գնած ապրանքի գումարը դեռ չեն կարողանում տալ. «Թուրքերն են արդեն գալիս այստեղ իրենց փողերի հետեւից, բայց ժողովուրդը հազիվ տեղի փող է տալիս»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում