««Թուրքերի հետ ընդհանուր շահեր ունեցող» բթամիտ պետրոսների ժամանակները կանցնեն». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Բթամիտ քարոզիչ պետրոս ղազարյան անունով մեկը, որի համար կա միայն մեկ արժեք՝ ծառայել իշխանությանն ու փողին, որոշել է այս խորհրդանշական օրով իմ մասին անհոդաբաշխ գրառում անել։ Իմ մասնագիտական արժանապատվությունից ցածր եմ համարում մասնագիտությամբ ոչ մի բանին բացատրել որևէ բան, քանի որ վերջինս ոչինչ ունակ չէ հասկանալու։
Արևելագիտությունում սովորած, բայց այդպես էլ արևելագետ չդարձած, լրագրողի անվան տակ գործող այս ծախու, սուտասան քարոզիչը, որին խորթ է արժանապատվություն բառը, լիարժեք բնութագրում է ներկայիս կապիտուլյանտական իշխանության մեջ ընդգրկվածների մարդ տեսակը։
Ընկճախտի մեջ ընկած ու «թուրքերի հետ ընդհանուր շահեր ունեցող» (սա իր բառերն են) պետրոսների ժամանակները կանցնեն։ Մնում է միայն ազգայինն ուրացածների համար հիշեցնել արևելյան այս խոսքը՝ «շունը հաչում է, իսկ քարավանը գնում»»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet