▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը խոստովանում են, որ մասնակցել են Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումներին

Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աննախադեպ աճի և ռազմական լայնամասշտաբ գործողություններից հետո Թուրքիան անմկջապես իր առաջին ու երկրորդ դեմքերի մակարդակով զորակցություն ու աջակցություն հայտնեց Ադրբեջանին:

Ղարաբաղում ռազմական ագրեսիա սանձազերծած Բաքվին աջակցություն են ցուցաբերել նաև թուրք հաքերները (համակարգչահեններ)՝ մասնակցելով Հայաստանի դեմ իրականացվող կիբեռհարձակումներին:

Ընդ որում այս մասին բացահայտորեն հայտնում է Թուրքիայի իշխանամերձ լրատվամիջոցներից «Sabah» թերթը, որը հասարակության լայն շերտերի մեջ «Էրդողանի խոսափող» համբավը ունի:

«Թուրք հաքերների կողմից շոկ Հայաստանին» վերնագրով հրապարակված նյութի մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ «Aslan Neferler Tim» (Առյուծ զինվորների թիմ) թուրքական հաքերային խումբը մի շարք կիբեռհարձակումներ է գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էներգետիկայի և գյուատնտեսության նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:

«Հաքերական այս խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ հետագայում ևս շարունակելու է Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումները՝ ավելացնելով դրանց քանակը»,- գրում է «Sabah»-ը:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նույն այդ «Aslan Neferler Tim» հաքերական խումբն էր ստանձնել Բելգիայի կառավարական կայքի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը:

Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more