▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը կարծում են, որ Քրդական բանվորական կուսակցությունում ծպտյալ հայերն են

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում վերջապես: Թուրքիայից այս օրերին գալիս են իրարամերժ լուրեր: Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններն իրար հակասում են: Ինչու՞ են խոշորացույցի տակ հայտնվել հատկապես Շըրնաք և Դիարբեքիր նահանգները, ինչու՞ է ակտիվացել Վանի նահանգը: Պատասխանը մեկն է , հենց այս նահանգներում է, որ բացի քրդական գործոնից կա մեկ այլ, թուրքին ահ ու սարսափի մեջ պահող վտանգ՝ դա Հայի գործոնն է: Թուրքերը Քրդական խնդիրին մոտենում են մեկ այլ կողմից, նրանք կարծում են, որ ծպտյալ Հայերը շատ ավելի վտանգավոր են, որ PKK-ն հենց ծպտյալ հայերն են, սակայն չունեն ոչ մի ապացույց: Դիարբեքիրում թուրքերը իսլամիստների ձեռագրով ոչնչացնում են պատմամշակույթային արժեքները, որոնք բացառապես Հայկական են, Շըրնաքում տեղահան են անում այն բնակավայրերի բնակիչների հեևորդներին, որոնք անցած դարի 70-ականներին մասամբ կրոնափոխ եղան և դարձան քրիստոնյա,սակայն ժառանգները նախընտրեցին մահմեդականությունը: Վանում խոշորացույցի տակ են հայտվել ազգային փոքրամասնությունները՝ հայեր, լեզգիներ: Մեկ բան պարզ է, որ թուրքական իշխանությունը այս օրերին օգտագործում է ամեն հնարավոր և անհնարինը, որպիսզի փրկի Թուրքիայի մասնատումը:

 

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more