▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը հավատում էին, որ գնդակն Անդրանիկին չի դիպչում ու անունը լսելիս փախչում էին

151 տարի առաջ՝ այս օրը, ծնվել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:

«Նա մարդ էր, ով իր ամբողջ կյանքը նվիրեց  ժողովրդի ազատագրության պայքարին: Եթե այսօր Զանգեզուրը  ՀՀ կազմում է, դա նրա շնորհիվ է: Վիճահարույց հարցեր էլ շատ կան՝ օրինակ, թե ինչու նա չմասնակցեց Ղարաքիլիսայի ճակատամարտին: Եթե Անդրանիկը 1918 թվականին Շուշին գրավեր՝ պատմությունը կարող է այսօր այլ կերպ լիներ: Արցախը կլիներ ՀՀ կազմում, բայց, թե ինչպես կարողացան 2 անգլիական զինվորներ համոզել այդքան փորձված մարդուն ու Շուշի հասնող զորքը կանգնեցնել,   մինչ օրս ես չեմ կարող բացատրել,գուցե Եվրոպային էր հավատում, գուցե Փարիզի համաժողովին, որ Արցախի հարցը կլուծվի: Ամեն դեպքում, 100 տարվա հեռավորությունից դժվար է հասկանալ: Ցավալի է, որ նա ոչ մի հուշ չի թողել իր ապրումների մասին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը նկատում է՝ 

«Անդրանիկը լեգենդ էր: 35 տարի կռված մարդը երբեք վիրավոր չի եղել: Թուրքերը հավատում էին, որ գնդակը նրան չի դիպչում: Միայն Անդրանիկի անունը լսելը բավական էր, որ նրանք փախչեին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more