Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թուրքը մնում է թուրք՝ նա լինի սովորական հարավկովկասյան գջլոտ ոչխարի մորթով, թե միջինասիական կարակուլի մորթիով: Նա իր թրքությունը պետք է անի՝ անպայման…
Երևանում պետք է տեղի ունենար Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:
Սակայն Ղազախստանի վարչապետը և հետագայում Նազարբաևը զանգահարել և առաջարկել են նախատեսված նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, չնայած հայակական կողմի հավաստիացումներին, որ տեղափոխման որևէ լուրջ պատճառ չկա:
Դե մեզ պարզ է, որ դա ուղղակի զուտ համերաշխության դրսևորում է Պզտիկ ալիևին: Միայն զարմացնում է Ռուսաստանի՝ Պուտինի ու Մեդվեդևի պատրաստակամ արձագանքն այդ որոշմանը: Չնայած զարմանալու բան չկա, Ռուսաստանը հարաբերությունները սառեցնելով Թուրքիայի հետ, չի ուզում «զայրացնել» նրանց թուրքալեզու եղբայր պետություններին:
Չմոռանանք նաև, որ թուրքալեզուների դասին պատկանող շատ շնչավորներ կան հենց ՌԴ կազմում ևս: Դրանով պետք է բացատրել հավանաբար, երբ Պուտինը զանգահարում և Նազարբաևի հետ քննարկում է Ղարաբաղի շուրջ ստեղծված նոր զարգացումները, իսկ Մեդվեդևը չնախատեսված այց է կատարում նաև Բաքու:
Ինչևէ, սրանք են հաշվարկները, քաղաքականությունը, դիվանագիտական «լպստոցները» և սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի դիրքերն այնքան էլ ամուր չեն ինչպես ցույց են տալիս, իսկ Պուտինն էլ այն «կինոյի տղան» չէ, որ ուզում է իրեն ցույց տալ…Իմ կարծիքով ռևերանսները Ղազախստանի նախագահին և Բաքվին, ամենևին պատիվ չի բերում ՌԴ-ին…