▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը պատահական միջադեպ չէր․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը, ըստ ամենայնի, պատահական միջադեպ չէր։ Դժվար է հավատալ, որ նման գործողությունը կարող էր լինել տեխնիկական անսարքության կամ օդերևութաբանական պայմանների հետևանք։ Ավելի հավանական է, որ կատարվել է կանխամտածված հարված՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր Թուրանի արագընթաց և անվերահսկելի ծավալման դեմ։

Թե ով է կանգնած այս գաղտնի գործողության հետևում՝ դեռևս անհայտ է, սակայն հնարավոր շրջանակը լայն չէ։ Պարզ է միայն այն, որ ուժի ցուցադրությունն արդեն դուրս է եկել պաշտոնական և ոչ-պաշտոնական հայտարարությունների, նախազգուշացումների և դիվանագիտական ազդակների մակարդակից՝ տեղափոխվելով ռազմական դաշտ։

Այսպես կոչված «պատահարը» փաստացի ազդարարում է նոր՝ շատ ավելի կոշտ և «տաք» փուլի սկիզբ ոչ միայն Այսրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում։ Թուրանական նախագծի անարգել առաջխաղացումը բախվել է իր առաջին պատնեշին։

Առջևում, ամենայն հավանականությամբ, մեզ սպասում են նոր սրացումներ, ուժային բախումներ և տարածաշրջանային ազդեցությունների վերադասավորումներ։ Պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին՝ քաղաքականից մինչև ռազմական, քանի որ Թուրանին դիմադրության փուլն արդեն մեկնարկել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more