Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թուրքական մամուլն անդրադարձել է Երևանում ապրիլի 25-ի ուշ երեկոյան կատարված արտակարգ դեպքին՝ ավտոբուսի պայթունին: Թրքալեզու մամուլը հիմնականում շեշտը դրել է պայթուցիկի, ահաբեկչության վրա, իսկ ահա քրդական մամուլը հաղորդում է ՀՀ-ի պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրությունը: Թուրքական մամուլի, որոշ սյունակագրեր սկսել են պայթունը որակավորել, որպես ահաբեկչություն, սկսել են արդեն Հայաստանը դիտարկել, որպես վտանգավոր պետություն և այլն:
Կարծում եմ բոլորս պետք է զուսպ լինենք մեր խոսքում, քանի որ այս անտեսանելի տիրույթում ևս մեր ամեն քայլին ու խոսքին հետևում են: Հատկանշական է , որ սյունակագրերը իրենց խոսքը հիմնավորում են Փարիզում բնակվող մի հայ օգտատերի թվիթերյան քոմենթով, որտեղ օգտատերը ասում է, որ ահաբեկչություն է և , որ զոհերն ավելի շատ են: